Գերմանիայում, ըստ ամենայնի, հայտնաբերել են Վերածննդի դարաշրջանի հայտնի իտալացի նկարիչ Միքելանջելո դա Կարավաջոյի «Քրիստոսի ձերբակալությունը կամ Հուդայի համբույր» կտավը: Այն գողացվել էր 2008թ. հուլիսի 31-ին՝ Օդեսայի թանգարանից: Հունիսի 25-ին Գերմանիայում ձերբակալվել են Ուկրաինայի 3 քաղաքացիներ, որոնց մոտից էլ հայտնաբերվել է գողացված կտավը: Ներկայումս լուծվում են ձերբակալվածների արտաքսման եւ կտավի վերադարձման հարցերը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նկարը գնահատվում է 100 մլն դոլար: Սակայն փորձագետների մի մասը պնդում է, որ գողացված կտավը լավագույն դեպքում հեղինակային կրկնօրինակ է, իսկ բնօրինակը պահպանվում է Իռլանդիայի ազգային թանգարանում, Դուբլինում: