Թուրքիայի Հաթայ նահանգում թուրք զինվորականները թուրք գյուղացիներին PKK-ի զինյալների տեղն են դրել եւ սպանել։
Հաթայ նահանգի Հասսա շրջանի դաշտերից մեկում գյուղացիները ուրց հավաքելիս հարձակման են ենթարկվել թուրք զինվորականների կողմից, որի հետեւանքով սպանվել է 2 գյուղացի, վիրավորվել՝ 1-ը։
Հաթայի նահանգապետը իր ափոսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ նշել, որ զինվորականները ուրց հավաքող գյուղացիներին շփոթել են քրդական PKK-ի զինյալների հետ եւ կրակ բացել։



























