Բաքվի Նասիմի շրջանային դատարանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մինչեւ եկող տարվա մարտի 5-ը երկարաձգել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը: Նա մեղադրվում է «պետական դավաճանության» մեջ: Այս մասին հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով նրա փաստաբան Հալիդ Բաղիրովին:
Նրա խոսքով՝ քննությունը կալանքի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորել է քննչական գործողություններ անցկացնելու, բազմաթիվ վկաներ հարցաքննելու, փորձագիտական կարծիքներ ստանալու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ այն բանի հավանականությամբ, որ Յունուսը կարող է թաքնվել քննությունից:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը մեղադրվում են առանձին մարդկանց հետ գաղտնի համագործակցելու մեջ՝ հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունները համակարգելու համար:




























