Դիվանագետ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Այդ մասին օգոստոսի 11-ին Թբիլիսիում հայտարարել է ինքը՝ Մեթյու Բրայզան, որը, վերջին տեղեկություններով, նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Նախկին կարգավիճակում Մեթյու Բրայզան ժամանել է Վրաստան օգոստոսի 10-ին՝ հարավկովկասյան շրջագայության շրջանակներում: «Այս տարածաշրջանում նա հանդիսանում էր լուրջ ֆիգուր՝ ներկայացնելով պետքարտուղարությունը վերջին 4 տարիներին»,- գրում է «Կավկազ Պրեսը»:

Բրայզային փոխարինող Թինա Քեյդենաուն երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄն դեսպանատանը, իսկ մինչ այդ` երեք տարի կատարել է Սարաեւոյում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավարի գործառույթները: