Թուրքիայի Կայսերի քաղաքի ծանր հանցագործությունների գծով 2-րդ դատարանը  7,5 տարվա ազատազրկման է դատապարտել փոխգնդապետ Գյուրոլ Դողանին՝ 3 սպաների հիպնոզի միջոցով տանջելու մեղադրանքով։

Թուրքական Iha-ի փոխանցմամբ՝ վերջին խոսքի իրավունքից օգտված փոխգնդապետ Դողանը նշել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները չի ընդունում, քանի որ դրանք հորինված են։

Նշենք, որ Կայսերիի զինվորական կայազորի հետ կապված փաստաթղթերի կեղծման համար ձերբակալված եւ այնուհետ ազատ արձակված սպաներ Ալի Բալթան, Իսմայիլ Դաղը եւ Օրհան Գյուլեչը դատական հայց են ներկայացրել փոխգնդապետ Գյուրոլ Դողանի նկատմամբ, թե  վերջինս իրենց հիպնոզի միջոցով տանջել է, եւ խոսքեր քաշել։