«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ հուլիսի 1-ին ժամը 10-ից մինչեւ հուլիսի 2-ը ժամը 10-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Արագածի, Արտաշիսյան, Չեխով, Արարատյան, Մայիսի 9-ի, Ե.Թադեւոսյան, Շարուրի, Շիրակ, Մուսաելյան, Ղարիբջանյան, Օդեսայի, Պատկանյան փողոցների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Կողբ փողոցի' իր նրբանցքներով եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: