Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հունիսի 28-ի լույս  29-ի գիշերը  եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Լյալա-Իլագլի, Քարվենդ, Կորգան, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Յուսուֆջանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Լեւոնարխ, Ջրաբերդ, Նամիրլի, Յարմջա եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: