Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է շահել, այս անգամ էլ  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նոր ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  դատական նիստին մասնակցել են Էրդողանի եւ Քըլըչդարօղլուի փաստաբանները։ Քըլըչդարօղլուի փաստաբանը պահանջել է չբավարարել հայցը, քանի որ իր պաշտպանյալը անձնական վիրավորանք չի հասցրել հայցվոր կողմին, այլ՝ քննդատել է։

Դատարանը որոշում է կայացրել, որ անձնական վիրավորանք հասցնելու համար Քըլըչդարօղլուն Էրդողանին պետք է վճարի 4 հազար լիրա (2500 դոլար) փոխհատուցում։ 

Նշենք, որ Քըլըչդարօղլուն դեռեւս կուսակցության խմբակցության փոխնախագահ եղած ժամանակ մի միջոցառման ընթացքում քննադատել է Էրդողանին, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Էրդողանը դատական հայցով հանդես գա՝ պահանջելով 20 հազար լիրայի չափով փոխհատուցում։