ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 29-ին ընդունել է միջազգային փորձագետներ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախին եւ Շվեյցարիայի տեխնոլոգիաների ֆեդերալ ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ռիվկինին։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել` մասնակցելու «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի շրջանակներում հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կայանալիք գիտաժողովին։
Խոսելով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ծրագրի մասին` վարչապետն ընդգծել է, որ այն կնպաստի Հայաստանում հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը։ Այդ համատեքստում կարեւորվել է միջազգային փորձագետների մասնակցությունը հետագա աշխատանքներին։




























