Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք, ինչպես հարկն է` համաձայն Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի դրույթների»:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հայցը կազմված է մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ փաստերից, տեսագրություններից: Հայցը բաղկացած է 280 էջից, իսկ նրան կցված փաստաթղթերը կազմում են ավելի քան 4500 էջ:




























