Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել բուլղարացի Իվան Չեպարինովի հետ: Մինչ այս` կողմերը վաստակել էին 1,5-ական միավոր եւ ընթանում էին 1-3 հորիզոնականներում: «Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ Չեպարինովը կես միավոր է վաստակել հավերժական շախի միջոցով:

3-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը եւ Իվան Չեպարինովը վաստակել են երկուական միավոր:

Ջերմուկում ոչ-ոքի է ավարտվել նաեւ Գատա Կամսկի — Վլադիմիր Հակոբյան մրցավեճը: Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում անընդմեջ ոչ-ոքի է ավարտում իր հանդիպումները: Հայ գրոսմայստերը վաստակել է 1.5 միավոր: ԱՄՆ-ը ներկայացնող Կամսկու համար սա 2-րդ ոչ-ոքին էր, եւ նա իր ակտիվում ունի մեկ միավոր: 3-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են: