Ճանաչված ամերիկյան հեռուստահաղորդավար Լարրի Քինգը որոշել է լքել իր թոք-շոուն՝ Larry King Live: Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել կնոջը եւ երեխաներին:

Միեւնույն ժամանակ Քինգն ընդգծել է, թե շարունակելու է պարբերաբար բացառիկ ռեպորտաժներ վարել Larry King specials բրենդի տակ:

Larry King Live-ը CNN-ի եթերում է հայտնվել 25 տարի առաջ: Այդ ծրագրի ընթացքում նա հարցազրույցներ է վարում հայտնի անձանց հետ: Իր կարիերայի ընթացքում 76-ամյա հաղորդավարը, որի իսկական անունը Լոուրենս Հարվի Զեյգեր է, ավելի քան 40 հազար հարցազրույց է վարել: