ԱՄՆ-ն ընդունելու է 12 երկրների եւ կազմակերպությունների օգնությունը Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետեւանքների վերացման համար:
«ԱՄՆ-ը ընդունել է օգնության 22 առաջարկ 12 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից… Մենք այժմ աշխատում ենք օգնության տրամադրման միջոցների վրա: Հետագա մանրամասները կհաջորդեն այդ նախապատրաստություններին: Ռուսաստանի առաջարկները դեռ քննարկվում են»,- ասված է փաստաթղթում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրների շարքում, որոնց օգնությունն ընդունել է ԱՄՆ-ը, Ճապոնիան, Նիդեռլանդներն ու Կանադան են:
British Petrolium ընկերության Deepwater Horizon նավթաշտարակը խորտակվել էր ապրիլի 22-ին: Ստորջրյա նավթի արտահոսքը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի Լուիզիանա, Ալաբամա եւ Միսիսիպի նահանգներին եւ սպառնում է վերաճել բնապահպանական աղետի:




























