Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում 34 պաշտոնատար անձ է ազատազրկվել` կաշառք վերցնելու համար:
Այսօր ՀՀ դատախազությունն ամփոփել է 2009թ. առաջին կիսամյակը:
Դատախազությունն արձանագրել է, որ առաջին կիսամյակում երկրում արձանագրված հանցագործություններն աճել են 2851-ով կամ 71,3 տոկոսով: 853-ով աճել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը: Առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սպանության 34 եւ սպանության փորձի 12 դեպք: Սպանության դեպքրերի աճ է գրանցվել Երեւանի քաղաքի Կեետրոն, Նորք- Մարաշ, Ավան, Նոր Նորք համայնքներում եւ Կոտայքի մարզում:
Սպանության որեւէ դեպք չի արձանագրվել Շենգավիթ համայնքում, սակայն այս համայնքում աճել է սպանության փորձերի թիվը` երեք դեպք:



















