Մոսկվայի մարզի Մակարով գյուղի մերձակայքում հայտնաբերվել է Ադրբեջանի՝ 1987թ. ծնված մի քաղաքացու դիակ:
Երիտասարդը զոհվել էր գլխին եւ կրծքին հասցված հրազենային վնասվածքներից: Մահը վրա է հասել հայտնաբերելուց մոտ 15-19 ժամ առաջ, հաղորդում «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ:



























