Շվեյցարիան օտարերկրացիների ապրելու համար աշխարհի լավագույն երկիրն է ճանաչվել, վկայում է HSBC-ի պատվերով անցկացված Expat Explorer-ի հարցման տվյալները:
Առաջին տասնյակում, բացի Շվեյցարիայից, միայն մեկ եվրոպական երկիր է հայտնվել՝ Գերմանիան (4-րդ տեղ): Լավագույն տասնյակում են 7 ասիական երկրներ, հայտնում է Mignews-ը:
Այսպես, առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի. Շվեյցարիային հետեւում է Սինգապուրը, երրորդ տեղում է Չինաստանը, այնուհետեւ Գերմանիան (4-րդ տեղ), Բահրեյնը (5-րդ տեղ), Նոր Զելանդիան (6-րդ տեղ), Թաիլանդը (7-րդ տեղ), Թայվանը (8-րդ տեղ), Հնդկաստանը (9-րդ տեղ): Տասնյակը եզրափակում է Հոնկոնգը:
Հարցմանը հայրենի երկրի սահմաններից դուրս ավելի քան 9,3 հազար մարդ է մասնակցել





























