2015թ.-ին Հայաստանի կառավարությունը միջոցներ կտրամադրի Վանաձոր քաղաքում նոր տեխնոպարկիր առաջին լաբորատորիայի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիր Տարասյանը Հայաստանի խորհրդարանում 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Դրա համար կտրամադրվի 50 մլն դրամ(121 հազար դոլար՝ խմբ.): Մյուս տարի տեխնոպարկում վերանորոգման աշխատանքներ կսկսվեն:

Տեխնոպարկի օղակներից մեկի՝ նորարարական տեխնոլոգիաների լաբորատորիայի համար սարքավորումներն արդեն պատրաստ են. լաբորատորիան կտեղակայվի ապագա տեխնոպարկի շենքում, երբ այն պատրաստ լինի կիրառման համար:

Եւս 100 մլն դրամ(243 հազար դոլար՝ խմբ.) նախատեսվում է Գյումրու տեխնոպարկի համար, որը գործում է սեպտեմբերի 13-ից: