Հյուսիսային Կորեայում աշխատանքն է սկսել ուրանի հարստացման նոր գործարանը, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով հարավկորեական  «Չունան իլբո» թերթը։

Շնորհիվ նոր գործարանի՝ Հյուսիսային Կորեան կրկնակի ավելացրել է միջուկային զինամթերքի պատրաստման հզորությունը։ 0,2 հա մակերեսով նոր գործարանը կառուցվել է 2 տարում՝Յոնբենի միջուկային համալիրում։ Այսուհետ Հյուսիսային Կորեան կարող է տարեկան մինչեւ 80 կգ բարձրհարստացված ուրան արտադրել։

Ըստ աղբյուրի՝ Յոնբենի համալիրն այս պահին նախատեսված է խաղաղ նպատակներով էներգաարտադրման համար։ Սակայն այն կարող են հետագայում ռազմական կարիքներին ծառայեցնել։