Վաշինգտոնում բնակիչները կողմ են քվեարկել մարիխուանայի ազատ կիրառությանը՝ բժշկական նպատակներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի՝ Կոլումբիայում 64%-ը կողմ է արտահայտվել կանեփի ազատ կիրառությանը, 29%-ը՝ դեմ:
Նախորդ տարի մարիխունայի կիրառումն ու վաճառքը թույլատրվել էին ԱՄՆ-ի երկու նահանգներում՝ Վաշինգտոնում եւ Կոլորադոյում:
Համանման քվեարկություն է անցկացվում Օրեգոն եւ Ալյասկա նահանգներում, որտեղ արդյունքները դեռ չեն ամփոփվել: Ֆլորիդայում ձայների անհրաժեշտ 60%-ը չի հավաքվել:
ԱՄՆ-ի մոտ 20 նահանգներ վերացրել են մարիխուանայի օգտագործման քրեական պատասխանատվությունը, իսկ Կոլորադո եւ Վաշինգտոն նահանգները օրինականացրել են կանեփը: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ սա թույլ է տվել 3-4 անգամ կրճատել կոկայինի եւ հերոյինի կիրառությունը: Սակայն ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությունը նախկինի պես արգելում է մարիխուանան օգտագործելը, վաճառելը եւ պահելը:




























