Չելյաբինսկի մարզում (Ռուսաստան) բացահայտում են իր ամառանոցում կախված հայտնաբերված 15-ամյա անչափահասի մահվան հանգամանքները, հայտնում է «Ռոսիյսկայա Գազետան»՝ վկայակոչելով Չելյաբինսկի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացած անչափահասը դաստիարակվել է բարեկեցիկ ընտանիքում եւ ընդհանուր առմամբ, դրական նկարագիր ունեցել: «Տղայի մահվան մասին ոստիկանությանը հայտնել են նրա հարազատները: Նրանք երեխային կախված են գտել Կարաբաշում գտնվող ամառանոցային տանը», - աղբյուրը մեջբերում ՝ շրջանի ոստիկության մամուլի ծառայության հայտարարությունը:
Քննչական կոմիտեի եւ ոստիկանության կողմից կատարվածի բոլոր պատճառների եւ հանգամանքների բացահայտմանն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացվում:



























