Խորվաթիայում մի քանի աղջիկներ թալանել են հարսանյաց սրահը, փոխանցում է LifeNews-ը:
Ըստ աղբյուրի՝ ապագա «հարսնացուն» ընկերուհիների հետ եկել է խանութ, սկսել են զգեստներ փորձել: Այնուհետ «չարագործները» միայն ներքնազգեստով փողոց են վազել՝ զգեստները ձեռքներին: Փողոցում աղջիկներին էր սպասում BMW ավտոմեքենան:
Մինչ հարսանյաց սրահի աշխատակիցը հարսնացուի համար զգեստ էր ընտրում, վերջինիս ընկերուհիները, ըստ խանութի տեր Դանիել Ջելենիքսի, ամենքը մի զգեստ են հափշտակել եւ ներքնազգեստով դուրս վազել:
Ոստիկանությունը կհետեւի քաղաքի հարսանիքներին՝ զգեստները գտնելու համար:




























