Եվրասիական տնտեսական միությանը ավելի ու ավելի մեծ հնարավորություն է տանում վերածվելու «համաթշնամության»: Հատկապես ԵՏՄ-ին Հայաստանի ադնամակցության լույսի ներքո: Նման քննադատությամբ է սկսվում ղազախական Z001 պորտալում հրապարակված լրագրողի հոդվածը:

Ղազախ լրագրողի խոսքով՝ «հերիք չէ, որ Հայաստանն այժմ կերակրվելու է մաքսատուրքերի ընդհանուր կաթսայից, դեռ մի բան էլ պարբերաբար վիրավորական հարձակումներ է  կատարում Ղազախստանի եւ նրա Առաջնորդի հասցեին»:

Լրագրողը գանգատվում է այն առիթով, որ հայկական լրատվամիջոցները իրենց հրապարակումներում բացահայտ տհաճություն են արտահայտում Ղազախստանի նկատմամբ, եւ հաճախակի են շոշափում նախագահի անձը: Նա գրում է, որ իր համար կատարելապես անհասկանալի է Երեւանի դիրքորոշումը. «Կամ էլ երկրում թշնամական մարդատյացությունը, որտեղից փախել են գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները, այնպիսի մակարդակի է հասել, որ այնտեղ պատրաստ են մեծարել  զանգվածային ճնշումների եւ մահապատիժների կազմակերպիչների՞ն», - հարցադրում է կատարում լրագրղը:

Լրագրողի դատողությամբ՝ ԵՏՄ-ում Հայաստանին իբրեւ թե շատ է խանգարում Ղազախտանը: Դրա պատճառը, լրագրողի կարծիքով, այն է, որ պաշտոնական Աստանան Երեւանի անդամակցությունը ընդունում է Ղարաբաղի հետ սահմանին մաքսային պայմանների առկայության պայմանով: «Այսինքն ադրբեջանական հողերը պետք է գտնվեն ԵՏՄ-ի մաքսային տարածքից դուրս, ինչը նաեւ միջազգային նորմերն են պահանջում: Համապատասխանաբար, ԵՏՄ-ն գործնականում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - հստակեցնում է նա: Նրա կարծիքով, Ղազախստանի այս պահանջը դուր չի եկել «մեծագույն հայաստանի» կողմնակիցներին: «Իսկ այդ թափթփուկները փոխկապված են գործող իշխանությունների հետ, դա անկասկած է»:

Լրագրողը նշում է, որ գործընկերները իրենց այդպես չեն պահում, իսկ տնտեսական համագործակցության մեջ մտնող երկրները՝ առավել եւս: «Մեզ թվում է, որ Ղազախստանը՝ որպես Հայաստանի անուղղակի դոնոր, նույնպես պետք է հիասթափված լինի իր նկատմամբ անարդարացի վերաբերմունքից եւ բոլոր ջանքերը գործադրի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ: Եվ Բաքվին, եւ Աստանային օգտակար է Երեւանի քթին հարվածելը», - եզրափակում է ղազախը: