Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր՝ հունիսի 30-ին պայքարը կավարտեն ազատ ոճային ըմբիշները: Երեկ Հայաստանի բոլոր ներկայացուցիչները նախնական փուլում պարտություն կրեցին եւ չկարողացան պայքարել նույնիսկ բրոնզե մեդալի համար:
Այսօր ցերեկային մրցահերթում մեր ըմբիշներն ավելի հաջող են մեկնարկել: 55 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը քիչ առաջ 11:2 հաշվով առավելության հասավ Սլովակիան ներկայացնող Արգիշտի Կոստանյանի նկատմամբ եւ 1/8-րդ եզրափակիչում կմրցի էստոնացի Սանդեր Օրիոնի հետ:
84 կգ քաշային Վահե Թամրազյանն առաջին գոտեմարտում այսօր 3:0 հաշվով պարտության մատնեց ավստրիացի Մարկո Պունզոյին:
Իսկ 120 կգ քաշային Տիգրան Քեսոյանը 2:10 հաշվով պարտվեց թուրք Թահա Ակգուլին:
Ավելի մեծ են սպասելիքները Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականից:



























