Մեծ Բրիտանիայի եւ համագործակցության երկրների ժողովուրդները նոյեմբերի 11-ին հիշատակում ու ոգեկոչում բոլոր պատերազմներում ու հակամարտություններում զոհված մարդկանց հիշատակը՝ կրելով կարմիր կակաչներ: Այս տարի այդ ոգեկոչումն առանձնահատուկ է, քանի որ լրանում է առաջին աշխարհամարտի հարյուրամյա տարելիցը: Ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, բրիտանական դեսպանատներն ու եկեղեցիները այս մեկդարյա տարելիցը նշելու համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ:
Երեւանում կմատուցվեն եկեղեցական երկու հատուկ ծառայություններ: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ին բրիտանական դեսպանատան քահանա տեր Ջոն Բարքերը Հայաստանում կազմակերպում է տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ հաշտեցման համար աղոթքների եկեղեցական ծառայություն: Ծառայությանը կմասնակցեն հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, իսկ երգեցողությունը կապահովի հայ առաքելական երգչախումբը: Ծառայությունը կմատուցվի Երեւանի կենտրոնում գտնվող Սուրբ Զորավոր եկեղեցում:
Իսկ նոյեմբերի 11-ին, ժամը 10:30-ին, կրկին Սուրբ Զորավոր եկեղեցում, կմատուցվի հիշատակի ավանդական ծառայություն: Այն կազմակերպվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի Դաշնության դեսպանատների հետ համատեղ: Ծառայությունը կիրականացնի դեսպանատան քահանան: Նրան կօգնի հովիվ Հանս-Հովակիմ Քիդերլենը Գերմանիայից:



























