Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպությունը քարոզչական նպատակներով անգլալեու օն-լայն հանդես է թողարկել:
Մասնագետները կարծում են, որ դա ցանցին թույլ կտա համախոհներ հավաքագրել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»: Inspire (Ոգեշնչիր) անվանումով հանդեսի խմբագրմամբ զբաղվում է կազմակերպության Եմենի կառույցը, նաեւ Անվար Ալ-Ավլաքին, ով այժմ ապրում է Եմենում:


























