Կոստա-Ռիկայի 67-ամյա նախագահ Օսկար Արիասը վարակվել է A/H1N1 գրիպով՝ «խոզի գրիպով»: Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, նախագահի եղբայրը՝ Ռոդրիգո Արիասը, որը նախագահի աշխատակազմի ղեկավարն է, հայտարարել է, թե Օսկար Արիասը բուժօգնություն է ստանում իր նստավայրում եւ մեկուսացման մեջ կանցկացնի առնվազն յոթ օր: Ընդ որում, նրա խոսքով, բուժման ընթացքում նախագահը մտադիր չէ որեւէ մեկին փոխանցել նախագահի պարտականությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Կոստա-Ռիկայում A/H1N1 գրիպով՝ «խոզի գրիպով», օգոստոսի 7-ի դրությամբ վարակվել է 755 մարդ, որոնցից 25-ը՝ մահացել են: