Մեկօրյա հանգստից հետո վաղը՝ հուլիսի 2-ին Երեւանում կշարունակվի բասկետբոլի կանանց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությունը: Տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականը կմրցի շոտլանդացիների հետ: Հաջորդ տարի երկրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեր հավաքականին անհրաժեշտ է հաղթել Շոտլանդիային: Ըստ մրցակարգի՝ երկրորդ դիվիզիոնի ուղեգիր են ստանում միայն եզրափակիչի մասնակիցները: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մալթայի եւ Մոլդովայի թիմերը:
Հայաստանի հավաքականը գերազանց անցկացրեց խմբային մրցաշարը եւ ցույց տվեց հարյուրտոկոսանոց արդյունք` հաղթելով Ջիբրալթարի, Մոլդովայի եւ Անդորրայի բասկետբոլիստուհիներին:
A խումբ
Խ Հ Պ Մ
1. Հայաստան 3 3 0 6
2. Մոլդովա 3 2 1 5
3. Անդորա 3 1 2 4
4. Ջիբլարթար 3 0 3 3
B խումբ
Խ Հ Պ Մ
1. Մալթա 2 2 0 4
2. Շոտլանդիա 2 1 1 3
3. Ուելս 2 0 2 2
Երկրորդ խմբի չորրորդ թիմը պետք է լիներ Ադրբեջանի հավաքականը, որը հրաժարվել էր ժամանել Հայաստան:


























