Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակցություններ է վարել Թուրքիայի ժանդարմության հրամանատար Աբդուլլա Աթայի հետ:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ haqqin.az-ը փոխանցում է, որ Զ. Հասանովը հաստատել է երկու երկրների ռազմական համագործակցության զարգացումը:
Նախարարը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը «շարունակում է մնալ տարածաշրջանի կայունության գլխավոր սպառնալիքը, եւ այն պետք է կարգավորվի՝ միջազգային իրավունքի հիման վրա»:
Ա. Աթայն ընդգծել է երկու երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների նշանակությունը՝ հիմնվելով պատմական կապերի վրա: հանդիպմանը ներկա է եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Նեվզաթ Թաշդելերը:




























