Հնդկաստանի օդուժը վերականգնել է Su-30MKI կործանիչների թռիչքները, որոնք ընդհատվել են վարժանքների ժամանակ կործանիչներից մեկի խորտակումից հետո: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի օդուժի մամուլի քարտուղար Սիմրանպալ Սինգխ Բիրդին:
Հոկտեմբերի կեսին Su-30MKI կործանիչը խորտակվել է Մահարաշտրա նահանգում: Կործանումից հետո Հնդկաստանի օդուժի ղեկավարությունը հրամայել է դադարեցնել այս տիպի բոլոր կործանիչների թռիչքները՝ մանրակրկիտ տեխնիկական ստուգումներ անցկացնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք վերականգնել ենք Su-30MKI թռիչքները: Ստուգումներ ենք իրականացնել այս տիպի բոլոր կործանիչների վրա: Սակայն հետազոտությունը դեռեւս շարունակվում են, դրանք վերջնական փուլում են, սակայն դեռ ավարտված չեն: Այդուհանդերձ թռիչքները վերսկսվել են», նշել է նա:




























