Այսօր` հուլիսի 1-ին մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը: Հայաստանի բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը», որն առաջին անգամ է մասնակցում եվրագավաթների խաղարկությանը, Հրազդան ստադիոնում ընդունեց Իսրայելի «Բնե Յեհուդա» ակումբին: Բազմաթից գոլային պահերը մեր ֆուտբոլիստները գոլի վերածել չկարողացան: Գնդակ խփել չկարողացան նաեւ հյուրերը եւ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց, Թել Ավիվում:

Այսօր ժամը 22:00-ին Կիպրոսում առաջին հանդիպումը կանցկացնի նաեւ «Բանանցը»: Մրցակիցը «Անորտոսիսն» է: