Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի Բանանցի մրցակիցը  Կիպրոսի  Անորտոսիսն է: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Լառնակայում: Կիպրոսի փոխչեմպիոնը ուներ զգալի առավելություն եւ հաղթեց 3:0 հաշվով:

Արդեն առաջին խաղակեսում կիպրոսցիները երկու գնդակի առավելություն ունեին, իսկ հանդիպման ավարտին երրորդ գնդակով հաղթական վերջակետ դրեցին:

Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Երեւանում: