Ուկրաինայի նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները չեն հանձնվի Կիեւի իշխանություններին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Հավանականությունը, որ հայր եւ որդի Յանուկովիչները, ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պետպաշտոնյաները կհայտնվեն նոր իշխանությունների մոտ, գրեթե զրոյական է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հստակեցրել է, որ Ինտերպոլը հրաժարվում է վերջինիս ընդգրկել հետախուզվող հանցագործների ցուցակում:

«Այնինչ միայն Ինտեպոլի հրամանագիրն է հայրենիքում հետախուզում հայտարարված մարդուն ձերբակալության միակ օրինական հիմքը», - հավելել է աղբյուրը:

2014թ. փետրվարին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: