ԱՄՆ ԶՈՒ ղեկավարնեի միասնական կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ՝ Իրաքին եւ քուրդ գրոհայիններին «Իսլամական պետության» դեմ պայքարում ցուցաբերվող ամերիկյան օգնությունը մեծացնելու հարցի քննարկման նպատակով, փոխանցում է Reuters-ը:

«Կցանկանայի իմանալ՝ ինչ վիճակում են գործերը մեր ավանդի հետ կապված», - հայտարարելէ  Դեմփսին:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Իրաքին շուրջ 80 հազ զինծառայող կպահանջվի գրոհայինների զավթած տարածքները վերադարձնելու եւ Սիրիայի հետ սահմանը վերականգնելու համար: