Չեխական բուքմեյքերական Tipsport գրասենյակը արտասովոր խաղադրույքներ է ընդունում երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ կապված, հաղորդվում է չեխական ռադիոյի կայքում:

Գրասենյակը խաղադրույքներ է ընդունում նախագահի պոտենցիալ քսան գործողությունների հետ կապված՝ կստանա արդյոք նա Նոբելյան մրցանակ, արդյոք մրսածության պատճառով հանդես չի գա ամանորյա հեռուստաուղերձով, արդյոք պետական մրցանակ կշնորհի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ այլն:

Նաեւ խաղադրույքներ են ընդունվում այն թեմայով, թե արդյոք Միլոշ Զեմանը Պրահայում «Լուկօյլ» ընկերության լցակայան կբացի՝ ելնելով Ռուսաստանի նկատմամբ համակրանքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցանկացողները կարող են խաղադրույք կատարել նաեւ այն ենթադրության վերաբերյալ՝ կկորցնի արդյոք պետության ղեկավարը Պրահայի ամրոցի սենյակի բանալիները, որտեղ թագավորական խորհրդանիշներն են պահվում: