ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 1-ին ստորագրել է օրենք, որով նոր, միակողմանի պատժամիջոցներ են կիրառվելու Իրանի դեմ։
Սպիտակ տան ղեկավարը այս պատժամիջոցներն անվանել է «երբեւ ընդունված ամենադաժանը»։ Օբաման կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ «Մենք ցույց ենք տալիս Իրանի իշխանություններին, որ նրանց գործուղությունները հետեւանքներ կունենան»,-մեջբերում է Օբամայի խոսքը «Վեստին»։
Պատժամիջոցներն արգելում են բանկային կառույցներին համագործակցել օտարերկյա կազմակերպությունների հետ, ովքեր կապեր ունեն Իսլամական կորպուսի հետ։ Բացի այդ, փաստաթուղթը ամբողջությամբ արգելում է Իրանից նավթամթերքների արտահանումը եւ պատիժներ նախատեսում այն ընկերությունների համար, ովքեր կխախտեն այդ արգելքը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել, ըստ որի՝ Իրանի դեմ պետք է կիրառվեին ֆինանսական եւ ռազմական պատժամիջոցներ։ Պատժամիջոցները, որոնք նպատակ ունեն ձախողել Իրանի միջուկային ծրագիրը, ազդում են երկրի տնտեսության եւ ռազմական արդյունաբերության վրա։




























