Բուրկինա-Ֆասոյում վերականգնվել է զանգվածային ժողովրդական բողոքների ճնշման ազդեցությամբ նախագահ Բլեզ Կոմպաորեի հրաժարականից հետո դադարեցված սահմանադրության գործողությունը: Այդ մասին հայտարարել է անցումային կառավարության ռազմական ներկայացուցիչ Իսահակ Զիդան:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսահակ Զիդան ավելի վաղ խոստացել էր սահմանադրության շրջանակներում իշխանությունը վերադարձնել քաղաքացիական կառավարությանը։ Նոյեմբերի 15-ին վերջինս բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է կողմնորոշվել անցումային շրջանի ղեկավարի թեկնածության հարցում, ինչի համար հատկացվել է մեկ օր՝ մինչեւ նոյմեբրի 16-ի կեսօր, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, 27 տարվա կառավարումից հետո Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն բողոքի ցույցերի ճնշման տակ հոկտեմբերի 31-ին հրաժարական էր տվել։