Պատժամիջոցները Ռուսաստանին վնաս են հասցնում, սակայն ունեն նաեւ դրական հետեւանքներ: Այս մասին գերմանական ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ նրա՝ հակառուսական պատժամիջոցների վնասը դժվար է հաշվարկել. «Դա մասամբ վիրտուալ բնույթի է: Բայց իհարկե կորուստներ կան: Իհարկել առավելություններ էլ կան, քանի որ Արեւմուտքից, ԱՄՆ-ից, Եվրոպայից  ապրանքների ներկրման արգելքը դրդում է ինքնուրույն արտադրել տվյալ ապրանքները», - նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պուտինը նաեւ նշել է, որ ըստ Եվրահանձնաժողովի, «որքանով ես տեսել եմ վերջին տվյալները, մեր ձեռնարկած հակադարձ միջոցների հետեւանքով վնասը գնահատվում է 56 մլրդ եվրո»: