Ճապոնիայում սննդի առաքման «Platinum Lunch» ծառայություն է հայտնվել, որտեղ կուրիերները բացառապես երիտասարդ դերասանուհիներն եւ մոդելներ, որոնց ընտրել է «Platinum Production» մոդելային գործակալությունը:
Որպեսզի ձեր պատվերը առաքի դերասանուհին կամ մոդելը, անհրաժետ է պատվերը տալ երեք օր առաջ, որպեսզի աղջիկը հասցնի ծանոթանալ առաքվող սննդին եւ պատմի բոլոր բաղադրատոմսերի մասին, հաղորդում է Kedem-ը:
Աղջիկ-կուրիերները աշխատում են միայն կորպորատիվ հաճախորդների հետ: Սնունդ են առաքում գրասենյակներ, սեմինարների ու հանդիպումների, բայց որ մասնավոր բնակարաններ:
Ծառայության արժեքը 30 հազար իեն (մոտ 263 դոլար) է: Առանձին վճարի դիմաց աղջիկները կարող են ընկերանալ ձեզ սեղանի շուրջ, կամ սպասարկել սեղանը:


























