Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ նոյեմբերի 17-ին, Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Դեպքի վայր է ժամանել Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:
Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):




























