Իրանական իշխանությունները ազատ են արձակել Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից Նազակ Ավշարին, որը ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվել էր Իրանի հատուկ ծառայությունների կողմից, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։
Ավշարի ազատ արձակումից հետո, որը իրանական եւ ֆրանսիական քաղաքացի է, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին անձամբ խոսել է նրա հետ։ Նախագահը հույս է հայտնել, որ մեղադրանքը դեսպանատան աշխատակցից ամբողջապես կհանվի։ Սարկոզին նաեւ հայտնել է, որ հիմա մտադիր է հասնել ֆրանսիացի ուսուցչուհու՝ Կլոտիլդա Ռեյսի, շուտափույտ ազատ արձակմանը։
Միաժամանակ, Ֆրանսիայում Իրանի դեսպան Սեյեդ Մեհդի Միրաբութալեբին հայտնել է, որ Կլոտիլդա Ռեյսը լրտեսության մեջ է մեղադրվում, եւ դատավարության ընթացքում կարող է մնալ Թեհրանում ֆրանսիական դեսպանատանը, եթե Ֆրանսիայի կառավարությունը եւ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը դատարանին չներկայացնեն որոշակի փաստարկներ։




























