Քաղաքաշինական անվտանգության հայեցակարգը մշակելիս Հայաստանը եւ Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով «Հայնախագիծ» ՓԲ ընկերության մասնագետներին: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն նոյեմբերի 17-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սարգսյանը կարեւորորել է 2005 թվականին լուծարված՝  քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը, հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու եւ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:

Նախարարն անդրադարձել է նաեւ «Հայսեյսմշին ԳՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության եւ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման եւ այս համատեքստում հանրապետությունում եւ հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:

Խորհրդակցության ընթացքում կարեւորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձեւավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը եւ Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով «Հայնախագիծ» ՓԲ ընկերության մասնագետներին:

Հանձնարարելով համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հանդիպում Կոնդի եւ 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:

Անդրադարձ եղավ  հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունների, ինչպես եւ՝ այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:

Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ: