Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դեմ: Բանն այն է, որ վերջերս հանձնաժողովի Ստեփանակերտում կայացած արտագնա նիստի ժամանակ Արտակ Զաքարանը մինչեւ օրակարգի հաստատումը քվեարկության էր դրել դռնփակ նիստ անցկացնելը: Սա, ըստ «Ժառանգության» պատգամավորի, էթիկայի խախտում է: