Լոնդոնյան Goldie Rox ոսկերչական ընկերությունը ձմեռային տոների նախաշեմին արագ սննդի հայտնի կերակուրների տեսքով զարդերի հավաքածու է թողարկել, հայտնում է Kedem-ը:
Հավաքածուի մեջ ընդգրկվել են համբուրգերով, կարտոֆիլ-ֆրիով մատանիներ, բեկոնի շերտով մանյակ, համբուրգերի կրկնօրինակով ականջօղեր: Զարդերը պատրաստված են 925 հարգի արծաթով եւ ծածկված են ոսկե թիթեղով: Մատանիների ու մանյակների գինը սկսվում ՝ 95 ֆունտից, իսկ ականջօղերը գնահատվել են 135 ֆունտ:




























