Իտալական Ալբա քաղաքում կայացել է Ճերմակ տրյուֆելների ամենամյա համաշխարհային աճուրդը: Ամենաթանկ սնկերը երկուսն են եղել՝ 1 կգ ընդհանուր քաշով: Դրանք 100.000 եվրոյով վաճառվել են Հոնկոնգից անանուն գնորդին: Ըստ Kedem-ի, նա աճուրդին մասնակցել է հեռախոսով:
Այս տարի տաք եղանակն ու բարձր խոնավությունն արժեքավոր այդ սնկերի հարուստ բերք են ապահովել, այդ պատճառով, ի տարբերություն անցյալ տարիների, գները բարձրացնել չի հաջողվել:
Բնապահպանները, սակայն, զգուշացնում են, որ գլոբար ջերմացումն առաջիկա տարիներին կազդի տրյուֆելների բերքի վրա, եւ դրանց գներն ավելի բարձր կլինեն:




























