Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին մեկ օրով երթեւեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչեւ Շիրակի փողոց ընկած հատվածը:

Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի, ինչպես նաեւ Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշիսյան փողոց- Շիրակի փողոց ուղղությունները:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար: