Պարզվում է, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հացը չի էժանացել, այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հոկտեմբերին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց մասնավորապես նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հանդիպել է հաց արտադրողների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել 600 գրամ հացը վաճառել 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամանոց հացը, ըստ հաղորդագրության, վաճառվել է 240 դրամով: Երեկ Գորիսում մեր թղթակցի կատարած հարցման ընթացքում պարզվել է, որ գորիսեցիները ոչ միայն տեղյակ չեն այսպես ասած հացի էժանացումից, այլև պնդում են, որ հացը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ։ Ինչպես տեսնում եք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձի հետ կապված այս մի պատմությունն էլ չափազանց մութ է՝ նրա անցյալ եւ ներկայի նման»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























