Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 01.24-ին Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում երեք ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում է ԱԻՆ–ը։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Սոթք հատվածի 35-րդ կմ-ում ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 16 ԼՕ 935 (վարորդ` Պ. Ս.), «ԳԱԶել» մակնիշի 10 ՕԼ 722 (վարորդ` Ս. Ն.), «ԳԱԶել» մակնիշի 07 ՍՏ 084 (վարորդ` Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 74 ԼՏ 007 համարանիշների (վարորդ` Կ. Ս.) ավտոմեքենաները:




























