Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 19-ին, ժամը 21.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի հին գերեզմանատան մոտակայքում բախվել են «Նիվա» մակնիշի 17 FP 777 համարանիշի (վարորդ 26-ամյա Գ. Լ.) եւ «ԴԱՖ» մակնիշի AB 3173 BB համարանիշի (վարորդ 56-ամյա Ա. Պ.) ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Գ. Լ.-ն, մինչեւ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից եւ դուրս գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: