Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Սուիթ Վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 13 UO 964 (վարորդ՝ 51-ամյա Է. Շ.) եւ «Օպել» մակնիշի 14 PP 914 համարանիշների (վարորդ՝ 23-ամյա Ա. Մ.) ավտոմեքենաները, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է.Շ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 52-ամյա Գ. Հ.-ն եւ 53-ամյա Լ. Ա.-ն՝ «Սրբ.Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան եւ իրականացրել հսկողություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: