Ոստիկանության Բազումի  բաժնի ծառայողները, նոյեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից բերման են ենթարկել 23-ամյա Հակոբ Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ   սեպտեմբերի  վերջին  Վ.Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել»  ավտոմեքենայից գողացել է 4 անիվները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 30-ամյա Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա»  մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: